Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երկակի չափանիշ՝ ՄԻՊ-ի կողմից

 Երկակի չափանիշ՝ ՄԻՊ-ի կողմից
15.07.2025 | 10:30

Հայտարարություն

Երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման դեպքը բուռն հասարակական արձագանքի արժանացավ։

Այս իրավիճակում, երբ ամբողջ ուշադրությունը պետք է լիներ մոր և երեխաների իրավունքների էական խախտումների վրա՝ նրանց ազատության իրավունքի պաշտպանության երաշխավորման համատեքստում, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր գնահատմամբ, ընտրեց ուշադրությունը շեղելու ուղին՝ քննադատելով փաստաբանի կողմից երեխայի լուսանկարի հրապարակումը։

Մեր գնահատմամբ, փաստաբանի այդ հրապարակումը միտված էր ոչ թե շահարկման, այլ հանրային ուշադրություն հրավիրելու՝ ի շահ հենց երեխաների։

Սա իրավաչափ և պատասխանատու քայլ էր։

Թեև ՄԻՊ-ը հիմնավորել էր փաստաբանին հասցեագրած իր քննադատությունը «երեխայի լավագույն շահի» սկզբունքով, նույն սկզբունքը մի քանի ժամ անց նա չկիրառեց, երբ համացանցում տարածվեց կորած 4-ամյա երեխայի լուսանկարը՝ ոստիկանության ծառայողի գրկում։

Այդ լուսանկարը տարածվել էր լրագրողի կողմից, ով հայտնի է ոստիկանության գործունեությունն ակտիվ լուսաբանման առումով, և լուսանկարը տարածելով, թերևս, նույնպես առաջնորդվել էր կարևոր հանրային շահով՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործի օպերատիվ լուսաբանմամբ։

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ։

Այսպիսով՝

ՄԻՊ-ն իր հայտարարությամբ փաստացի թիրախավորեց փաստաբանին։

Լռելով մյուս դեպքի մասին՝ հաստատեց իր կողմնակալությունը։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Դիտվել է՝ 1788

Մեկնաբանություններ